Մենյու
Ռուսաստանի հայերի միության նախագահ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան

Մրցանակներ

Արա Արշավիրի Աբրահամյանի մրցանակներիցանկը

Իր սոցիալ-քաղաքական և բարեգործական գործունեության համար Արա Աբրահամյանը բազմիցս բարձր պարգևների է արժանացել Ռուսաստանի, Հայաստանի, Ֆրանսիայի և աշխարհի այլ երկրների կողմից:

1991 թ.
«Վաստակավոր գործիչ» մեդալ ԽՍՀՄ Էլեկտրոնային արդյունաբերության նախարարության կողմից:
1996 թ.
Ռուսաստանի Դաշնության նախագահական պատվոգիր:
1998 թ.
Ս. Կոնստանտին Մեծի անվան խաչ:
1999 թ.
Ռուսաստանի վաստակավոր շինարար: Պարգևատրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվոգրով՝ Մոսկովյան Կրեմլի վերակառուցմանը մասնակցելու համար:
2001 թ.
«Ս. Գրիգոր Լուսավորիչ»՝ հայ առաքելական եկեղեցու բարձրագույն մրցանակը հայ ժողովրդին մատուցած ծառայության համար:
2001 և 2003 թթ.
Ռուսաստանի Դաշնության «Տարվա մարդ» մրցանակ քաղաքացիական հասարակության ամրապնդման համար:
2001 թ.
ՌԴ Պաշտպանության նախարարության «Ռազմական բարեկամության ամրապնդման» մեդալ:
2001 թ.
«Ուղղափառ Ռուսաստան» Համառուսական հասարակական շարժման «Ինքնանվեր ծառայության» մեդալ:
2002 թ.
Ռուսաստանի Դաշնության բարեկամության շքանշան:
2002 թ.
«Մարդու իրավունքների պաշտպանության» պատվավոր պարգև:
2003 թ.
ՅՈւՆԵՍԿՕ-ի «Խաղաղության դեսպան» պատվավոր կոչում:
2003 թ.
Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի ոսկե մեդալ:
2004 թ.
Միջազգային տնտեսական հարաբերությունների զարգացման համար Արգենտինայի և Հարավային Կորեայի պետական պարգևներ:
2005 թ.
Ռուսական կենսագրական ինստիտուտը շնորհել է Ա. Աբրահամյանին «Տարվամարդ» կոչումը («Միջազգային քաղաքականություն» անվանակարգում):
2005 թ.
Ֆրանսիայի Պատվո Լեգեոնի շքանշան՝ ռուս-ֆրանսիական փոխհարաբերությունների զարգացմանը նպաստելու և համագործակցությունը խթանելու համար:
2007 թ.
Ռուսաստանի Դաշնության Պատվո շքանշան՝ միջազգային համագործակցություններում խոշոր ավանդի և հասարակական ու բարեգործական ակտիվ գործունեության համար:
2010 թ.
Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշան՝ հայ-ռուսական բարեկամության խորացման և ազգային շահերի պաշտպանության գործում անձնական մեծ ավանդի համար:
2010 թ.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Ս. Գրիգոր Լուսավորիչ» պետական մրցանակ:
2014 թ.
«Կոմանդոր» Մայիսյան շքանշան Արգենտինայի կառավարության կողմից:
2017 թ.
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» Ռուսաստանի Դաշնության IV աստիճանի մեդալ: