Մենյու
Ռուսաստանի հայերի միության նախագահ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան

Կենսագրություն

Կենսագրություն

  • «Ռուսաստանի հայերի միություն» համառուսական հասարակական կազմակերպության նախագահ
  • Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ
  • ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան
  • Ռուսաստանի նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ
  • Ազգամիջյան հարաբերությունների հարցերով ՌԴ նախագահին առընթեր պետական ազգային քաղաքականության խորհրդի տեղեկատվական աջակցության հարցերով հանձնաժողովի նախագահ
  • «Համաձայնություն/ Согласие» ՓԲԸ-ի նախագահ
  • - Հարավային Կորեայի, Բրազիլիայի, Արգենտինայի, Ֆրանսիայի, Նիգերիայի և Լիբիայի հետ Ռուսաստանի ձեռնարկատերերի խորհուրդների համանախագահ
  • - «Ֆրանկո-ռուսական երկխոսության» ասոցիացիայի համանախագահ

Կենսագրական տվյալներ

Արա Արշավիրի Աբրահամյանը ծնվել է 1957թ. ապրիլի 15-ին Հայաստանի Խորհրդային Հանրապետության Վայոց ձորի մարզի, Եղեգնաձոր քաղաքի Մալիշկա գյուղում: Ավարտել է Երևանի պետական գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտություն ֆակուլտետը: Նա իր աշխատանքային գործունեությունը սկսել է «Նեյրոն» արտադրական միությունում, որպես ինժեներ-տնտեսագետ: Քայլ առ քայլ հաղթահարելով « ծառայողական աստիճանները», կարճ ժամանակահատվածում նա նշանակվում է, որպես ընկերության գլխավոր տնօրեն:

  • 1989 թվականին նա տեղափոխվում է Մոսկվա, որտեղ նշանակվում է ԽՍՀՄ էլեկտրոնային արդյունաբերության նախարարության հաղորդակցությունների վարչության պետի տեղակալ:
  • 1991 թվականին - «Կոմեքս» ընկերության գլխավոր տնօրեն, որը հանդիսանում է Ռուսաստանի պետական կորպորացիայի Էլեկտրոնիկայի դուստր ընկերություններից մեկը:
  • ԽՍՀՄ փլուզումից հետո նա սկսել է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, 1993 թվականին հիմնելով «Согласие» («Համաձայնություն») փակ բաժնետիրական ընկերությունը և մինչ օրս մնալով նրա անփոխարինելի նախագահը:
  • 2000 թ. ՌՀՄ հիմնադիր համագումարում Ա.Ա. Աբրահամյանը ընտրվել է «Ռուսաստանի հայերի միություն» հասարակական կազմակերպության նախագահ: Հետագա համագումարներում նա վերընտրվել է այս պաշտոնում և մինչ օրս ղեկավարում է «Ռուսաստանի հայերի միությունը»:
  • 2003 թվականին Համաշխարհային հայկական կոնգրեսի հիմնադիր համագումարում Ա.Ա. Աբրահամյանը ընտրվել է այս կազմակերպության նախագահ և ղեկավարում է մինչ օրս:

Ա.Ա. Աբրահամյանը հանդիսանում է Ռուսաստանի նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ, որը հիմնադրվել է 2012 թվականին, իսկ 2015թ-ից՝ Խորհրդի նախագահության անդամ: 2015թ. նշանակվել է ազգամիջյան հարաբերությունների հարցերով ՌԴ նախագահին առընթեր պետական ազգային քաղաքականության խորհրդի տեղեկատվական աջակցության հարցերով հանձնաժողովի նախագահ:


Ա.Ա. Աբրահամյանը հանդիսանում է նաև Հարավային Կորեայի, Բրազիլիայի, Արգենտինայի, Ֆրանսիայի, Նիգերիայի և Լիբիայի հետ Ռուսաստանի ձեռնարկատերերի խորհուրդների, ինչպես նաև«Ֆրանկո-ռուսական երկխոսության» ասոցիացիայի համանախագահ:

Իր սոցիալ-քաղաքական և բարեգործական գործունեության համար Արա Աբրահամյանը բազմիցս արժանացել է բարձր պարգևներ՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ֆրանսիայի և աշխարհի այլ երկրների կողմից: