Մենյու
Ռուսաստանի հայերի միության նախագահ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան

գրքեր

Ռուսաստանի հայերի միության 20 տարվա գործունեությունն ի շահ Հայաստանի և Արցախի

Գնահատելով «Ռուսաստանի հայերի միության» անցած 20-ամյա ուղին, կարելի է հավաստել կազմակերպության հսկայական աշխատանքը ոչ միայն Ռուսաստանում, այլև Հայաստանում և Արցախում:

Արա Աբրահամյան. Բարի կամքի դեսպան

Իմ հանդիպումները հայտնի ժամանակակիցների հետ և կյանքի մասին մտորումները.

Այս գիրքն իմ կյանքի և գործունեության բացահայտումն է, երկար մտորումների և մարդկային փորձի պտուղն է, որը զարմացրել է մեր մոլորակն իր ողջ բազմազանությամբ, ինձ համար վառ, հիշարժան տպավորությունների և հավերժական թեմաների մտորումների արդյունք է, որոնք հոգեհարազատ են մեզանից յուրաքանչյուրին:

Երգը բարեկամության կամուրջ է

Հայաստանի հանրակրթական դպրոցների աշակերտների ռուսական երգի հանրապետական երրորդ փառատոն .

Ահա և ավարտվեց արդեն բարի ավանդույթ դարձած Հայաստանի հանրակրթական դպրոցների աշակերտների «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական երրորդ փառատոնը: Փառատոնի անցկացումը թելադրված էր ողջ հետխորհրդային տարածքում ստեղծված իրավիճակով, երբ ռուսաց լեզուն և ռուսական մշակույթը սկսեցին հանձնել իրենց դիրքերը: Հայաստանում ռուսերենն աստիճանաբար սկսեց վերածվել օտար լեզվի: Հայաստանի բնակչությունը, մասնավորապես երիտասարդությունը, ներգրավվեցին եվրոպական և այլ լեզուների, այլ մշակութային արժեքների վերափոխման գործընթացում:

Երգը բարեկամության կամուրջ է.Հրաշքի շարունակությունը

Ռուսական երգերի չորրորդ հանրապետական փառատոնը լուսանկարներով
Ռուսական երգերի չորրորդ հանրապետական փառատոն՝ լուսանկարների լեզվով «Երգը բարեկամության կամուրջ է» նախագիծը երկար սպասված տոն է, որը վառ էջեր է մտցրել հայ դպրոցականների ամենօրյա կյանքում: Յուրաքանչյուր հերթական փառատոնի հետ մենք արձանագրում ենք ռուսերեն լեզվի՝ բանավոր և գրավոր մակարդակի բարձրացումը,ողջ հանրապետության ուսանողների շրջանում: Աճում է նաև աշակերտների հետաքրքրությունը ռուսական մշակույթի հանդեպ, որոնց հետ նրանք ծանոթանում են փառատոնի շրջանակներում անցկացվող բազմաթիվ միջոցառումների միջոցով: Այս ամենից ելնելով կարելի է անկասկած ասել, որ մեր առջև դրված խնդիրները հաջողությամբ իրականացվում են:

Հայաստանը սրտիս մեջ. Ռուսաստանի հետ հավետ

Ռուսաստանի հայերի միությունը 15 տարեկան է
Ժողովրդի միասնությունը հիմնված կենդանի հուշերի վրա – սա հայերի ազգային սկզբունքն է, ովքեր նվիրված են իրենց դառը պատմության փորձին և ապագայի հանդեպ պայծառ հույսերին:

Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովի տեղեկագի

Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է՝ օժտված միջազգային իրավասուբյեկտությամբ և հիմնադրված Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրով, որը ստորագրվել է 2014թ. մայիսի 29-ին Աստանայում՝ Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի ղեկավարների կողմից:

Ռուսաց լեզվի տոն

Այս հրատարակության մեջ հարգելի ընթերցողի ուշադրությանը ներկայացվում է արդեն բարի ավանդույթ դարձած Հայաստանի հանրակրթական դպրոցների աշակերտների «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական երրորդ փառատոնի մասին համառոտ տեղեկություն:

Ռուսաց լեզուն `քաղաքակրթության և մշակույթի ուղ

Կասկածների օրերին, իմ հայրենիքի ճակատագրի մասին մտածելու օրերին, դու իմ միակ աջակցությունն ու հենարանն ես, հզոր, ամենակարող, ճշմարիտ և ազատ ռուսերեն լեզու:
Ի. Տուրգենև

10 տարվա բարձրությունից

Այս հրատարակությունը նկարագրում է բազմաթիվ սոցիալ-տնտեսական, բարեգործական, մշակութային և կրթական ծրագրեր, որոնք իրականացվել են Հայաստանում և Արցախում Ռուսաստանի հայերի միության կողմից: Իր գործունեության տարիներին ՌՀՄ-ն առանձնահատուկ կարևորություն է տվել այնպիսի արդիական հարցերին, ինչպիսիք են հայոց պետականության ամրապնդումը և մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացումը:

Լեռնային Ղարաբաղ.Միջազգային իրավունքի և համաշխարհային քաղաքականության մեջ

Յուրաքանչյուր ազգ ունի իր նվիրական ամրությունները: Եվ նրանք ձեռք են բերում հատուկ, ես կասեի ռազմավարական նշանակություն, երբ ազգը ենթարկվում է դաժան փորձությունների: Նման դեպքերում այս ամրությունները դառնում են ազգային կյանքի և գոյատևման հենարան, վերածննդի և զարգացման գրավական: Հենց այսպիսի դեր է խաղացել և խաղում Լեռնային Ղարաբաղը հայ ժողովրդի համար:

Հիշողություն ընդդեմ մոռացության

Հայոց վիշտը`անհուն մի ծով,
Խավար մի ծով ահագին,
Էն սև ծովում տառապելով,,
Լող է տալիս իմ հոգին:
Հ. Թումանյան

Հայոց ցեղասպանության շուրջ կառուցված լռության պատը աստիճանաբար փլուզվում է: Ավելի մեծ թվով պետություններ հանդես են գալիս այս անվիճելի պատմական փաստի ճանաչմամբ, ավելի մեծ թվով միջազգային կազմակերպություններ,այսպես, թե այնպես ներգրավվում են այս գործընթացում:

Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը և համաշխարհային հանրության պարտականությունները

Ռուսաստանի հայերի միությունը գոհունակությամբ ներկայացնում է Մոսկվայի միջազգային իրավունքի և քաղաքագիտության հայկական ինստիտուտի կողմից պատրաստված Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի միջազգային պատասխանատվության վերաբերյալ փաստաթղթերի եզակի հավաքածու: Մենք ելնում ենք նրանից, որ այս միջազգային հանցագործության հետևանքների վերացումը համահայկական խնդիր է, որ միջազգային իրավունքի հիման վրա այս հարցի կարգավորումը վճռորոշ նշանակություն ունի ողջ հայ ժողովրդի համար, «թուրքիայի» հայերի ժառանգների համար, որոնք ապրում են աշխարհի տարբեր երկրներում և Հայաստանի Հանրապետության բնակչության զգալի մաս են կազմում և հենց Հայաստանի Հանրապետության ապագայի համար: Ցեղասպանության պաշտոնական ճանաչումը Թուրքիայի կողմից, նրա կողմից այս հանցագործության հստակ և միանշանակ դատապարտման մեջ մենք տեսնում ենք իրական երաշխիք, որ ցեղասպանությունը երբեք չի կրկնվի: