Մենյու
Ռուսաստանի հայերի միության նախագահ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան

նորություններ

Արա Աբրամյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշոտ Սաղյանին Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Նախագահ ընտրվելու կապակցությամբ

80 տեսակետներ

Արա Աբրամյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշոտ Սաղյանին Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Նախագահ ընտրվելու կապակցությամբ

«Ռուսաստանի հայերի Միության, Համաշխարհային Հայկական Կոնգրեսի և անձամբ իմ անունից ջերմորեն շհորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի հետ Ռուսաստանի հայերի Միության կապը մշտապես սերտ է եղել ու գործնական, շնորհիվ որի մեզ հաջողվել է արժանահիշատակ համագործակցություն իրականացնել՝ ի նպաստ հայրենական գիտության և նրան ծառայող մարդկանց:

Լիավստահ լինելով, որ գիտության բնագավառն, իր ռազմավարական նշանակությամբ, պետական ամենաբարձր հոգածության առարկա լինելով հանդերձ, չի կարող անմասն մնալ հասարակության շահագրգիռ ուշադրությունից, հավաստիացնում եմ, որ մեր կազմակերպության կապը Գիտությունների Ազգային Ակադեմիայի հետ այսուհետ ևս կլինի ամուր և հայրենական գիտության վերընթաց զարգացմանը սատարելուն նպատակամետ»: