Մենյու
Ռուսաստանի հայերի միության նախագահ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան

նորություններ

Արա Աբրամյանը ցավակցական ուղերձ է հղել Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ

78 տեսակետներ

Արա Աբրամյանը ցավակցական ուղերձ է հղել Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ

«Խորը վշտով տեղեկացա իմ լավ բարեկամ, հայազգի նշանավոր դուդուկահար, ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի մահվան մասին:

Ջիվան Գասպարյանի բարձր արվեստը, հայկական մեղեդու անզուգական կատարումը, նրա դուդուկի զգացմունքային հնչյունները բազմիցս հուզել են ոչ միայն հայ այլև օտարազգի ունկնդրի հոգին:

Ջիվան Գասպարյանի շնորհիվ հայկական ժողովրդական երաժշտությունը դուրս եկավ միջազգային բեմեր՝ հայկական մշակույթը պատվով տարածելով ամբողջ աշխարհում:

Հայկական դուդուկի անզուգական վարպետը սկիզբ է դրել դուդուկահարների մի ամբողջ սերնդի, նրանց մեջ սերմանելով սերը դեպի ազգային երաժշտարվեստ:

Ջիվան Գասպարյանը դուդուկը դարձրեց աշխարհում հայկականության խորհրդանիշ:

Անգնահատելի է Ջիվան Գասպարյանի դերը, ազգային արվեստը հայկական տասը միլիոնանոց սփյուռքին հասցնելու գործում: Նրա շնորհիվ, սփյուռքում բնակվող մի քանի սիրունդներ ճանաչել ու սիրել են հայ ազգային երաժշտությունը: Դրան բազմիցս ականատես եմ եղել անձամբ՝ մեր ավելի քան 40-ամյա մեր բարեկամության ընթացքում:

Իմ ցավակցությունն եմ հայտնում Ջիվան Գասպարյանի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին,  նրա արվեստի երկրպագուներին՝ ամբողջ աշխարհում: Մեծ վարպետի հիշատակը հարվերժ վառ կմնա մեր սրտերում»: