Մենյու
Ռուսաստանի հայերի միության նախագահ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան

նորություններ

Ռուսաստանի հայերի միությունում հուլիսի 8-ին տեղի է ունեցել Արա Աբրամյանի հանդիպումը ՌՀՄ երիտասարդական ասոցիացիայի հետ

90 տեսակետներ

Ռուսաստանի հայերի միությունում հուլիսի 8-ին տեղի է ունեցել Արա Աբրամյանի հանդիպումը ՌՀՄ  երիտասարդական ասոցիացիայի հետ

Հանդիպմանը մասնակցել են  Ռուսաստանի հայերի միության երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ ՌԴ տարբեր շրջաններից:

Հանդիպման ընթացքում քննարկել են երիտասարդական կազմակերպությունների զարգացմանն ուղղված տարբեր նախաձեռնություններ և առաջարկներ: Արա Աբրամյանը հանդիպման մասնակիցներին պատմել է ՌՄՀ Երիտասարդական կենտրոնի գործունեության, ՌԴ  մարզերում երիտասարդական կառույցների զարգացմանն ուղղված նախագծերի և ծրագրերի մասին: ՌՀՄ նախագահը շեշտել է, որ Երիտասարդական կենտրոնի դռները բաց են Ռուսաստանի բոլոր ժողովուրդների համար, և կենտրոնի առաջնահերթ խնդիրներն են համախմբել երիտասարդությանը, մշտական փոխգործակցություն հաստատել երիտասարդական կառույցների միջև, օգնել և աջակցել երիտասարդական նախագծերի իրականացման գործում:

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայ երիտասարդների համառուսաստանյան համաժողովն անցկացնել Կրասնոդարում:

ՌՀՄ նախագահը ողջունելով  համաժողով անցկացնելու գաղափարը՝ շեշտել է, որ երիտասարդները հանդիսանում են հասարակության առավել նախաձեռնող և դինամիկ գործող հատվածը և երիտասարդներին աջակցելը մշտապես եղել է ՌՀՄ առաջնահերթ հարցերից մեկը:

Կրասնոդարի երկրամասում ՌՀՄ երիտասարդական քաղաքականության բաժնի ղեկավար Ռոման Գալուստյանը հանդիպմանը հանդես է եկել տարբեր նախաձեռնություններով և առաջարկություններով:

Նա, մասնավորապես, նշել է, որ  գործիքները, որոնք նախկինում օգտագործվում էին երիտասարդների հետ շփվելու համար, այսօր այդքան էլ արդյունավետ չեն.

«Մեծացել է մի սերունդ, որի աչքի առաջ հիմնավոր փոփոխություններ են եղել և շարունակում են լինել կենսագործուենության տարբեր ոլորտներում, և դա չի կարելի անտեսել: Այսօր, ճիշտ ժամանակն է իրավիճակը համապարփակ վերլուծելու՝ հասկանալու համար, թե ի՞նչ պետք է անեն պետությունն ու հասարակական կազմակերպությունները՝ մատաղ սերնդի հետ աշխատանքի շրջանակներում»:

Հանդիպումն ավարտվել է Մոսկվայի ВДНХ համալիրում նախորդ տարի կայացած «ԾԻՐԱՆ-2020» միջոցառման  կամավորներին շնորհակալագրրերի  հանձնումով: